Դեպի կայք այցելության մեծ մասը ապահովում են որոնողական համակարգերը: Որպեսզի կայքը ինդեքսավորվի որոնողական համակարգերում անպայման պետք է իրականացվի SEO: SЕO-ն կարելի է ասել կայքի եզրափակիչ և միաժամանակ առաջխաղացումը ապահովող աշխատանքներն են: SЕO-ի ժամանակ կայքը մաքսիմալ համապատասխանեցվում է որոնողական համակարգերի պահանջներին:
Որոնողական համակարգի հիմնական խնդիրն է հարցմանը տալ որակյալ պատասխան: Այդ պատճառով որոնողական համակարգերը, օրինակ՝ հաշվի են առնում
- Կայքի բեռնման արագությունը
- Ադապտացիան — կայքի հարմարավետությունը տարբեր սարքերի վրա
- Կայքի անվտանգությունը
- Հարցման և կայքի ինֆորմացիայի համապատասխանությունը
- Արձագանքների առկայությունը
Այսպիսով, գրագետ արված SEO-ն մեծացնում է ոչ միայն կայքի այցելությունները, նաև ապահովում է որակյալ, պահանջների համապատասխան այցելուներ դեպի կայք: Կայքի հարմարավետության և բովանդակության շնորհիվ այցելուները ավելի երկար են մնում կայքում, և հետագայում ավելի հաճախ են վերադառնում կայք, կատարելով նոր պատվերներ:
Ոչ պրոֆեսիոնալ կատարված SEO-ն, կարող է ունենալ հակառակ ազդեցությունը, ինչը կարող ե բերել մեծ վնասներ: Այդ ամենից խուսափելու համար SEO-ի աշխատանքները պետք է վստահել միայն պրոֆեսիոնալներին: