Բրենդը թարգմանվում է որպես «նշան», «ապրանքային նշան», «խորհրդանիշ», և այն անմիջականորեն կապված է առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների նույնականացման հետ: Այսինքն, բրենդինգը ապրանքային նշան ստեղծելու և շուկայում զարգացնելու գործընթաց է: Պարզ իմաստով ՝ բրենդինգը գործունեությունների մի ամբողջականություն է, որոնք վիզուալիզացնում են պրոդուկտը նպատակային լսարանի համար: Բրենդինգ ը դա ապրանքային նշանի ստեղծման և կառավարման պրոցեսն է:
Բրենդինգ – նպատակը
Բրենդինգի միջոցով ստեղծվում է ընկերության, արտադրանքի կամ ծառայության վիզուալ պատկերը: Այն շուկայում ապրանքի դիրքավորման, թիրախային լսարանի հետ կապի հաստատման և առաջխաղացման համար է: Բրենդինգի ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները.
- Շուկայի հետազոտություն
- Ապրանքի կամ ծառայության դիրքավորման ռազմավարության մշակում
- Նեյմինգ, վիզուալ այդենտիկայի մշակում, ֆիրմային էլեմենտների ընտրություն
- Բրենդի ադապտացումը թվային հարթակներին, որտեղ օգտագործվելու է բրենդը
Բրենդինգի ուղությունները
Բրենդինգը կատարվում է հետևյալ ուղոություններով
- Ապրանքի բրենդինգ
- Ծառայությունների բրենդինգ
- Անձի բրենդինգ
- Ներքին բրենդինգ
- Քաղաքական բրենդինգ
- Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգ
Ապրանքի բրենդինգի ժամանակ ստեղծվում և խթանվում է մեկ կամ մի քանի ֆիզիկական արտադրանքի անվանման վիզուալ պատկերները: Դրան հիման վրա է կառուցվում կազմակերպության ենթամշակույթը և կառուցվածքը:
Ծառայությունների բրենդինգը ուղված է ծառայություների այդենտիկայի ստեղծմանը և առաջխաղացմանը:
Անձի բրենդը շատ տարածված է վերջին ժամանակներս, դրա վառ օրինակն են բլոգերները: Անձի բրենդինգը, հիմա ամենատարածված և պահաջված տեսակներից է, դրա պատճառով այն պահանջում է ավելի համակարգված մոտեցում:
Ներքին բրենդինգը դա բրենդի նկատմամբ վերաբերմունքի կառավարումն է, կազմակերպության ներսում:
Քաղաքական բրենդինգը ծառայում է քաղաքական գործիչների և կուսակցությունների ճանաչելիության բարձրացմանը:
Աշխարհագրական կամ տուրիստական բրենդինգը ուղված է կոնկրետ տարածքում զբոսաշրջության կամ ներդրումների ավելացմանը:
Բրենդինգի կիրառման ուղությունները շատ դինամիկորեն զարգանում են, և շատ կարևոր է տրապետել թրենդային մեթոդներին:
Բրենդինգ – փուլերը
Բրենդի ստեղծման ալգորիթմը, գրե թե բոլոր ոլորտներում նույն է: Տարբերվում են միայն որոշ դետալները և որոշ իմաստային բաղադրիչներ, իսկ քայլերի հերթականությունը բոլոր դեպքերում, գրե թե նույն են:
- Շուկայի ուսումնասիրություն
- Կոնցեփցիայի մշակում և դիրքավորում
- Այդենտիկայի էլէմենտների նախապատրաստում
- Առաջխաղացում
- Արդյունքների վերլուծություն
Բրենդինգ – փաստաթղթավորում
Ֆիրմային ոչի ճիշտ օգտագործման կանոները արտացոլվում են հետևյալ փաստաթղթերում
- Բրենդբուք
- Գայդլայն
Ռեբրենդինգ
Ռեբրենդինգը իրենից ենթադրում է բրենդի ամբողջական կամ մասնակի տրանսֆորմացիան: Ռեբրենդինգը անցկացվում է միայն ոճի, ROI-ի և այլ ցուցանիշների աուդիտից հետո: Մեծամասամբ ռեբրենդինգի անհրաժեշտությունը առաջանում է այն ժամանակ երբ
- Դիրքավորումը, սկզբնական շրջանում, սխալ է արված եղել
- Շուկայի պահանջները փոխվել են և անհրաժեշտ է ադապտացիա
- Թիրախային լսարանի մոտ բրենդը ունի ցածր ճանաչելիություն
- Մրցակիցները շատ ավելի ուժեղ են
- Կազմակերպության նպատակները և հեռանկարները փոխվել են
Մասնակի ռեբրենդինգը իրենից ենթադրում է լոգոտիպի, ֆիրմային տառատեսակների կամ գույների փոփոխություն: Ամբողջական ռեբրենդինգի ժամանակ փոխվում են այդենտիկայի բոլոր բաղադրիչները:
Ինչպես պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է նպաստել ձեր բրենդի առաջխաղացմանը, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ բրենդինգը կարող է ունենալ հակառակ էֆեկտը: Դրա համար շատ կարևոր է բրենդինգը վստահել պրոֆեսիոնալ թիմին: